Իսրայե՛լ, ասա՛, ունե՞ս ատոմային ռումբ, թե՞ ոչ. Էրդողան
Էրդողանը վերջին շրջանի իր ելույթներում պարբերաբար անդրադառնում է Իսրայելում միջուկային զենքի առկայության խնդրին և կոշտ քննադատություններ հնչեցնում։
Թուրքիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կխնդրի ստուգել Իսրայելում միջուկային զենքի առկայության փաստը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Իսրայե՛լ, ասա՛, ունե՞ս ատոմային ռումբ, թե՞ ոչ։ Չի կարող ասել, բայց մենք ասում ենք՝ ունես ատոմային ռումբ։ Մենք նախաձեռնություններով հանդես կգանք ինչպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, այնպես էլ ՄԱԳԱՏԷ-ում այս հարցի շուրջ, որը սպառնում է ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի անվտանգությանը»,- ասել է Էրդողանը։
Նա Իսրայելին կրկին ահաբեկչական պետություն է անվանել։
Add new comment