65

Ադրբեջանը երկարաժամկետ առումով հիմք է նախապատրաստում հայոց պետականության վերացման համար. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը իր տելեգրամյան ալիքում գրում է.

«Ներկայացնում եմ հատված, թե ինչպես է Ալիևի հրահանգով ստեղծված «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կայքում գրվում մեր պետության մասին․

«Արևմտյան Ադրբեջանի տարածքն ամբողջ Ադրբեջանի ամենահին և հարուստ շրջաններից մեկն է։ Նախկինում այս հողը գտնվում էր Ադրբեջանի հյուսիսը և հարավը, ողջ Կովկասն ու Մերձավոր Արևելքը կապող կարևոր քարավանային ուղիների վրա։ Ներկայումս սահմանակից է Վրաստանին՝ հյուսիսում, Ադրբեջանի Հանրապետությանը արևելքում և հարավ-արևելքում, Թուրքիային արևմուտքում, իսկ հարավում՝ Իրանին, զբաղեցնելով 29,8 հազար կմ² տարածք։ Այժմ հայտնի է որպես Հայաստան՝ այս տարածաշրջանը հնագույն թյուրքա-օղուզական հայրենիքն է՝ Ադրբեջանի պատմական հողը․․․»։

Սա Արցախը զիջելու, մեր պատմությունն ու արմատը մերժելու, մեր իրավունքներից հրաժարվելու պատասխանն է։ Սրանով Ադրբեջանը երկարաժամկետ առումով հիմք է նախապատրաստում հայոց պետականության վերացման համար։ Կամ հասկանում ենք այս ռիսկը ու գործում դրան համարժեք, կամ շարունակում հավատալ հեքիաթներին ու կեղծ իրականությանը՝ կորցնելով թանկ ու չվերականգնվող ժամանակ»։

 

Add new comment