Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցով մեկնել է Բաքու
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցով մեկնել է Բաքու, այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ կառավարության ղեկավարը Բաքու է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով:
Տեղեկատվության համաձայն՝ Իրակլի Ղարիբաշվիլին այցի շրջանակում որպես պատվավոր հյուր կմասնակցի SPECA-ի (Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսության հատուկ ծրագիր) տնտեսական համաժողովին։
Հայտնի է նաև, որ Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Add new comment