Submitted by G.Avetisyan on
61

Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ:

«Ադրբեջանում և Հայաստանում մեր երկրի դեսպանների հետ հանդիպման ժամանակ ես նշել եմ, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը լուրջ է և դիվանագիտական ապարատի զգոնության կենտրոնում է։ Ես ընդգծեցի այս տարածաշրջանում առանց օտարերկրյա ուժերի միջամտության մշտական խաղաղության ու կայունության հաստատումը և այս երկու երկրների հետ հարաբերությունների զարգացումը հարևանության քաղաքականության շրջանակներում»,- գրված է Իրանի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում: 

Add new comment