«Թուրքիա» նշանակում է «ապահով ապաստան» դժվարին ժամանակներում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Innova-League Champions Awards» մրցանակաբաշխության ժամանակ, հայտարարել է, որ «Թուրքիա» նշանակում է «ապահով ապաստարան»՝ դժվարին ժամանակներում ապաստան գտնելու համար։ Քննադատելով որոշ երկրների մոտեցումներն Իսրայել-Պաղեստին հակամարտության նկատմամբ՝ թուրք առաջնորդը հավելել է. «Ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի դաժանության առջև, մենք ցեղասպանության մեջ չկանք և չենք եղել»:
Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է անօդաչու թռչող սարքերի ոլորտում իր ձեռքբերումները տարածել հրթիռների, նավերի, զրահատեխնիկայի, տեսախցիկների, հակաօդային պաշտպանության համակարգերի և էլեկտրոնային պատերազմի համակարգերի վրա։
Թուրքիան այս տարվա ապրիլին շահագործման է հանձնել սեփական արտադրության առաջին ավիակիրը։ Դեսանտային ռազմանավը երկրի ռազմածովային ուժերին փոխանցելու հանդիսավոր արարողության ժամանակ Էրդողանն ասել է, որ այդ նավն աշխարհում առաջինն է, որը նախատեսված է հարվածային ԱԹՍ-ներ փոխադրելու համար:
Նշենք, որ Թուրքիան աշխարհում 7-րդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իսրայելից, Պակիստանից և Իրանից հետո, որն ինքնուրույն ստեղծել է հարվածային ԱԹՍ և այն օգտագործել իրական պատերազմական պայմաններում:
Add new comment