Ադրբեջանը Եվլախում ավելացնում է Ան-2 ինքնաթիռների քանակը. Aerospace Intelligence
Ադրբեջանն ավելացնում է իր Ան-2 ինքնաթիռների քանակը Եվլախի ավիաբազայում, որը Բաքուն օգտագործել է որպես խայծ հայկական հակաօդային պաշտպանության համար, գրում է Aerospace Intelligence-ը։
Վերջին արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ առնվազն 41 ինքնաթիռ ներկայումս գտնվում է ավիաբազայում:
Մասնավորապես, Ան-2-ների թիվը Եվլախում վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն աճել է։
Թեև նրանց թիվը (դեռևս) չի հասել նախապատերազմյան մակարդակին, դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը դեռևս Ան-2-ը համարում է օգտակար պատերազմի համար, և որ երկիրը կարող է նախապատրաստվել մեկ այլ պատերազմի:
Add new comment