Թուրքական զինուժի կողմից Իրաքի տարածք ներխուժելը կարող է հանգեցնել ավելի խոր հակամարտության
Հյուսիսային Իրաքում գտնվող Սարարո գյուղի վրա երևացող թուրքական երեք ռազմական հենակետերը հարձակումներ են իրականացնում գյուղի ողջ երկայնքով, ինչն էլ ստիպել է բնակիչներին փախուստի դիմել հրետակոծությունների պատճառով, ուստի գյուղն ամայացել է:
«Երբ Թուրքիան առաջին անգամ մուտք գործեց տարածաշրջան, նրանք տեղադրեցին փոքրիկ շարժական վրաններ, իսկ գարնանը՝ աղյուսներով և ցեմենտով ֆորպոստեր»,- դեկտեմբերին ասել է Սարարոյի գյուղապետ Աբդուլռահման Հուսեյն Ռաշիդը գյուղ կատարած այցի ժամանակ։
«Նրանք ունեն անօդաչու սարքեր և տեսախցիկներ, որոնք աշխատում են անդադար: Նրանք գիտենայն ամենը, ինչ կատարվում է»,- ասել է Ռաշիդը, երբ անօդաչու թռչող սարքերը թռչում էին սահմանից 5 կմ հեռավորության վրա գտնվող լեռնային տեղանքում:
Թուրքիայի առաջխաղացումներն Իրաքյան Քուրդիստանի տարածքում հետզհետե գրավում են միջազգային հանրության ուշադրությունը Սիրիա ներխուժելու կամ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համեմատությամբ, սակայն էսկալացիան կարող է հետագայում ապակայունացնել տարածաշրջանը, որտեղ օտար ուժերն անպատիժ միջամտել են, կարծում են վերլուծաբանները:
«Թուրքիան կարող է ավելի շատ ներխուժել, եթե նրա իրաքյան նոր բազաները ենթարկվեն կայուն հարձակման, մինչդեռ նրա շարունակական ներկայությունը կարող է նաև քաջալերել Իրանին ընդլայնել ռազմական գործողություններն Իրաքում այն խմբերի դեմ, որոնց մեղադրում է ներքին անկարգություններ հրահրելու մեջ»,- ասում են քուրդ պաշտոնյաները:
Թուրքիայի ներկայությունը Հյուսիսային Իրաքում, որը վաղուց դուրս է եկել Բաղդադի կառավարության անմիջական վերահսկողությունից, սկսվում է 1990-ականներից, երբ Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը թուրքական ուժերին թույլ տվեց 5 կմ առաջ շարժվել դեպիերկրի խորքը PKK-ի («Քրդստանի բանվորական կուսակցություն») դեմ պայքարելու համար:
Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանին հայտարարել է, որ Թուրքիայի և PKK-իմիջև հակամարտությունը մտահոգիչ է, բայց ավելի քիչ հրատապ, քան ԴԱԻՇ-ի սպառնալիքը։
Հարիամ Մահմուդը՝ Քրդստանի ազատագրական շարժման առաջատար դեմքը, որն Իրաքում քաղաքացիական ընդդիմադիր խմբավորում է և մեծ ազդեցություն ունի PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գաղափարների վրա, ասել է, թե որքան էլ Թուրքիան ճնշի իրենց, իրենք կշարունակեն դիմադրել։
Add new comment