Submitted by H.Minasyan on
Ադրբեջանում կատարվել են ուսումնական կրակոցներ «Սու-25 ՄԼ» ինքնաթիռներից

Ադրբեջանում կատարվել են ուսումնական կրակոցներ «Սու-25 ՄԼ» ինքնաթիռներից

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հաստատած 2023 թ. նախապատրաստական պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն տեխնիկայով վարժանքներ են անցկացվել։ Մարտական զորավարժությունների ընթացքում «Սու-25 ՄԼ» ինքնաթիռները մեծ հեռավորությունից ցամաքային թիրախների ուղղությամբ արձակել են 250 և 500 կիլոգրամանոց «խելացի» օդային ռումբեր։

Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնում է գերատեսչությունը, ռազմական օդաչուների մարտական պատրաստվածությունը բարելավելու նպատակով նշանակված թիրախները մեծ տարածությունից ոչնչացվել են «ճշգրիտ օդային հարվածներով»։

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ և որտեղ է տեղի ունեցել այդ վարժանքը, և ինչ տեսակի «խելացի» ռումբեր են կիրառվել։

Add new comment