Submitted by G.Avetisyan on
645

Խաղաղության պայմանագիրը գալիք 15 օրում կկնքվի, եթե Ադրբեջանը ցանկանա. ԱԺ նախագահ

Ադրբեջանի հետ երկար ժամանակ նույն տարածաշրջանում ապրել ենք, առնվազն 100 տարի շատ սերտ շփում ենք ունեցել: Ադրբեջանը սիրում է ամեն տեղ ասել, որ ինքը մուլտիկուլտուրալ երկիր է, բայց համառորեն ջնջում է ամեն հայկականը, սկսած բռնի տեղահանումից, էթնիկ զտումից, վերջացրած հայկական եկեղեցիների հիշատակումից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է միջազգային նորմերի հիման վրա կնքել խաղաղության պայմանագիր:

«Գնդակը հիմա գտնվում է Ադրբեջանի դաշտում, և եթե Ադրբեջանը նախագահի մակարդակով հայտարարում է, որ իրենք պատրաստ են, Խաղաղության պայմանագիրը պատրաստ է:

Ցանկության պարագայում, կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կկնքվի, եթե Ադրբեջանի իշխանությունը իոք քաղաքական կամք դրսևորի»,- ասել է նա:

 

Add new comment