ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը
ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության ծրագրի ստորագրման մասին նշվել է Ուկրաինա-ՆԱՏՕ-ի խորհրդի արտաքին գործերի նախարարների նիստի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն` այդ ծրագիրը ներառում է նաև Ուկրաինայի զինված ուժերի պատրաստումն ու երկրի էներգետիկ անվտանգության ապահովումը:
«ՆԱՏՕ-ն և Ուկրաինան արդեն աշխատում են միասին ու հավասար հիմունքներով որոշումներ են կայացնում հարցերի լայն շրջանակի, էներգետիկ անվտանգության, նորարարությունների, կիբեռանվտանգության վերաբերյալ»,- նշվում է հայտարարության տեքստում:
Add new comment