Submitted by detq-editor on
cfddrzg

Ալիևը՝ ադրբեջանա-ռումինական համագործակցության հնարավորությունների մասին

Ադրբեջանա-ռումինական համագործակցության հետագա խորացման լավ հնարավորություններ կան։ Այս մասին ասվել է Իլհամ Ալիևի՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհանիսին ուղղված նամակում, հայտնում է APA գործակալությունը:

«Այսօր լավ հնարավորություններ կան մեր երկրների միջև կապերի հետագա խորացման և փոխշահավետ համագործակցության համար։ Կարծում եմ, որ վերջին շրջանում իրականացված բարձր մակարդակի փոխայցելությունները, պարբերական շփումները կարևոր ներդրում կունենան մեր ռազմավարական գործընկերության ամրապնդման, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ գործունեության լայն ներուժի առավել արդյունավետ օգտագործման հարցում»,- նշել է Բաքվի բռնապետը:

Add new comment