Ռուսաստանն ավելացնում է զինծառայողների թիվը
Ռուսական բանակը մեծանում է:
Ուրբաթ երեկոյան հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը ՌԴ-ի զինված ուժերի թվաքանակի մասին։ Ռուսական բանակում ծառայողների թիվը սահմանվում է 2 միլիոն 209 հազար 130 մարդ, այդ թվում՝ 1 միլիոն 320 հազար զինվորական։
Նախկինի համեմատ Ռուսաստանի զինված ուժերում ծառայողների քանակն ավելանում է շուրջ 170 հազար զինծառայողով։
Add new comment