Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու
«Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերով որոշում կայացնելու»,- հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա նշում է, որ որոշումը կայացնելուց հետո դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Որոշումն ընթերցելու օրվա մասին դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն դատարանի՝ որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։
Հայաստանը պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները.
Ադրբեջանը պետք է՝
- դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Բերձորի միջանցքով երկու ուղղություններով,
- ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Բերձորի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով,
- անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։
Add new comment