Submitted by H.Minasyan on
Ադրբեջանի Միլլի Մեջլիսում լսումներ կանցկացվեն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու թեմայով

Ադրբեջանի Միլլի մեջլիսում լսումներ կանցկացվեն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու թեմայով

Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսում տեղի կունենան հանրային լսումներ «Երիտասարդության տեսակետը Արևմտյան Ադրբեջան վերադառնալու վերաբերյալ» թեմայով, որը կազմակերպել է Երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական հանձնաժողովը:

Այս մասին հաղորդում է Միլլի մեջլիսի հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչությունը։

Միջոցառումը կանդրադառնա Հայաստանից ադրբեջանցիների «տեղահանման խնդրին», մտքերի փոխանակում կկատարվի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» (ՀՀ սուվերեն տարածքներ - խմբ.) վերադառնալու գործընթացում երիտասարդության դերի բարձրացման, իբրև թե Հայաստանում մնացած մշակութային ժառանգության ուսումնասիրության և այլ հարցերի շուրջ։

Լսումներին կմասնակցեն Միլլի մեջլիսի պատգամավորներ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչներ, պետական ​​մարմիններ, գիտնականներ, հետազոտողներ, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

Add new comment