Ադրբեջանը մեկնարկել է հեռուստատեսային արշավ՝ Արևմտյան Ադրբեջանի գյուղերը վերնագրով
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մինչ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության մակարդակով չեն բացառում, այլև հնարավոր են համարում այսպես կոչված Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձը իրենց բնակության նախկին վայրեր, Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ նոյեմբերի վերջից մեկնարկել է չափազանց հետաքրքիր հեռուստատեսային արշավ՝ Արևմտյան Ադրբեջանի գյուղերը վերնագրով:
Առաջինը ցուցադրվեց Զանգեզուրի գավառի Ղարաքիլիսայի շրջանի Ջոմարտլու գյուղի մասին, որ առայժմ Հայաստանի Հանրապետության Սիսիան համայնքի Թանահատ գյուղն է: Թանահատի վանքի նման ավերված գյուղը կա միայն քարտեզի վրա իրականում՝ ուրվական գյուղ է, վաղուց արդեն մարդ չի ապրում: Խորհրդանշական սկիզբ է հեռուստաարշավի, քանի որ Ջոմարտլուն հայտնի է որպես Ալիևների ընտանիքի հայրենական գյուղ:
Ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անասուններից մինչև տեղական մակարդակում իրենց նման կենդանիների քաղաքական թիմակիցներին խորհուրդ եմ տալիս նայել նշածս տեսանյութը, որ հետո չասեն, թե չգիտեին ադրբեջանցիների իրական նպատակների մասին»:
Add new comment