Իրանն անպատասխան չի թողնի Սիրիայում իր ռազմական խորհրդականների դեմ քայլերը. Քանաանի
Իրանն անպատասխան չի թողնի Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների դեմ ուղղված ցանկացած գործողություն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին:
«Սիրիայում Իրանի շահերի և անվտանգության, ինչպես նաև մեր ռազմական խորհրդականների դեմ ոչ մի գործողություն անպատասխան չի մնա։ Մենք նման իրավիճակներին արձագանքելու փորձ ունենք»,- հայտնել է իրանցի պաշտոնյան։
Add new comment