7

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը մինչև 1918 թ. երբեք չի եղել և չի ունեցել ինքնություն․ Վարդան Ոսկանյան

Հայաստանում հիմա փորձում են ապացուցել, որ հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող մեր երկիրը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մինչդեռ պարադոքսն այն է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ինքը մինչև 1918 թ. երբեք Ադրբեջան չի եղել և չի ունեցել որևէ առանձին բյուրեղացած ինքնություն ու պետականություն, ուստի նաև դրա ավանդույթ։

Պատմական և իրավական լեգիտիմության առումով բացարձակորեն խոցելի այս կազմավորումը գոյացել է հայության, իրանական և կովկասյան ժողովուրդների բնիկ տարածքների վրա օսմանյան սվինների միջոցով, ցեղասպան ծավալապաշտական քաղաքականության և պանթյուրքական այլատյաց գաղափարախոսության հետևանքով։

Հետևաբար խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը, ինչից բխում է, որ լուծումներն էլ բոլորովին այլ դաշտում են»,- նշել է նա։

Add new comment