Ադրբեջանական ՀՕՊ-ն իրականացրել է ուսումնական կրակահերթեր
Ադրբեջանական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, 2023 թվականի ուսումնական պլանի համաձայն, իրականացրել են կրակահերթեր։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ պաշտպանական գերատեսչության՝ գործնական հրաձգության ժամանակ կեղծ հակառակորդի օդային թիրախները ոչնչացվել են զենիթահրթիռային համակարգերի կրակով։
«Զինծառայողները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված մարտական առաջադրանքները»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
Add new comment