Սպիտակ տունը նախազգուշացնում է, որ Պուտինը կարող է հաղթել, եթե Ուկրաինային տրամադրվելիք օգնությունը դադարի
Երկուշաբթի Սպիտակ տունը սարսափելի հայտարարություն է տարածել, որ Ուկրաինային տրամադրվելիք ԱՄՆ օգնությունը կսպառվի մինչև տարեվերջ՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հաղթել պատերազմում, եթե Կոնգրեսը համաձայնություն չտա նոր ֆինանսավորման վերաբերյալ:
Նախագահ Ջո Բայդենի բյուջեի տնօրեն Շալանդա Յանգը նամակում կոպտորեն դիմել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնին՝ ասելով, որ եթե ռազմական օգնությունը դադարի, Կիևի պայքարը ռուսական ներխուժման դեմ հօդս կցնդի:
Դեմոկրատ Բայդենը հոկտեմբերին Կոնգրեսից խնդրել է 106 միլիարդ դոլար արժողությամբ ազգային անվտանգության փաթեթ՝ ներառյալ ռազմական օգնություն Ուկրաինային և Իսրայելի պատերազմին ընդդեմ ՀԱՄԱՍ-ի։
«ԱՄՆ-ի կողմից զենքի և տեխնիկայի մատակարարման դադարեցումն Ուկրաինային ծնկի կբերի մարտի դաշտում՝ ոչ միայն վտանգի տակ դնելով Ուկրաինայի ունեցած ձեռքբերումները, այլև մեծացնելով ռուսական ռազմական հաղթանակների հավանականությունը»,- նշել է կոնգրեսականներից մեկը:
Add new comment