Submitted by detq-editor on
Կրամատորսկում հրթիռակոծության հետևանքով առնվազն հինգ մարդ է վիրավորվել

Կրամատորսկում հրթիռակոծության հետևանքով առնվազն հինգ մարդ է վիրավորվել

«Առնվազն հինգ մարդ վնասվածքներ է ստացել ուկրաինական Կրամատորսկ քաղաքի վրա հրթիռային նոր հարվածների հետևանքով»,- հայտնել է Դոնեցկի շրջվարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն: Նա տեղեկացրել է, որ վնասվել են մի շարք բնակելի շենքեր, դպրոց, մեքենաներ։

Փետրվարի 1-ի երեկոյան հաղորդվել էր ռուսական ուժերի կողմից Կրամատորսկի հրթիռակոծության մասին, որի հետևանքով առնվազն 3 մարդ էր զոհվել, 20-ը՝ վիրավորվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուս զինվորականների թիրախը Կրամատորսկում HIMARS և MLRS հրթիռային կայանքներն են եղել, որոնք ոչնչացվել են։

Add new comment