Submitted by H.Minasyan on
Erdogan: Türkiye and Greece will sign a Declaration of Friendly Relations

Թուրքիան և Հունաստանը կստորագրեն բարեկամական հարաբերությունների հռչակագիր. Էրդողան

Ըստ «Report»-ի՝ այս մասին Աթենք կատարելիք այցից առաջ հունական «Kathimerini» թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով` վերջին շրջանում երկու երկրները ձգտում են զարգացնել համագործակցությունը։

«Այդ ընդհանուր մտադրությունը հստակորեն ամրագրված կլինի բարեկամական հարաբերությունների հռչակագրում, որը մենք հույս ունենք ստորագրել Աթենքում դեկտեմբերի 7-ին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հայտնել է, որ նախատեսվում է հանդիպում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։

«Ես նրան կասեմ, որ մենք ձեզ չենք սպառնում, եթե դուք մեզ չսպառնաք, եկեք վստահություն կառուցենք մեր երկու երկրների միջև, ընդլայնենք երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, կրթության»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանի խոսքով՝ իրենք կքննարկեն նաև Էգեյան ծովի հարցերը, մասնավորապես անօրինական ներգաղթի դեմ համատեղ պայքարը։

Այցի ընթացքում Թուրքիայի նախագահը կմասնակցի Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների միջև նախատեսվում է ստորագրել 20 համաձայնագիր։

Add new comment