Submitted by detq-editor on
ՌԴ ուժերը վերահսկողության տակ են վերցրել Նիկոլաևկա գյուղը. Պրիգոժին

ՌԴ ուժերը վերահսկողության տակ են վերցրել Նիկոլաևկա գյուղը. Պրիգոժին

««Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը երեկ հայտնել է, որ ՌԴ ուժերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Նիկոլաևկա բնակավայրը»,- հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդագրության մեջ ասվում է․ ««Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները մարտերի ընթացքում գրավել են Նիկոլաևկա բնակավայրը»։

Արտյոմովսկի (ուկրաինական անվանումը` Բախմուտ) շրջանում թեժ մարտեր են ընթանում։ Ավելի վաղ ԴԺՀ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ ՌԴ ուժերն աշխատում են այս շրջանում ուկրաինական խմբավորումներին մատակարարումների ուղիները կտրելու և փակուղու մեջ առնելու ուղղությամբ։ Նա նաև նշել էր, որ մարտերն արդեն ընթանում են քաղաքի արվարձաններում, այն թաղամասերում, որոնք բոլորովին վերջերս ուկրաինական ստորաբաժանումների վերահսկողության տակ են եղել։

Add new comment