Submitted by G.Avetisyan on
5123

Երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. Փաշինյան

Իմ խնդիրը ՀՀ ապագան է ու իմ լիոզորություննների շրջանակը, ՀՀ Սահմանդրությունը թույլ է տալիս կենտրոնանալ Հայաստանի ապագայի վրա, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե որն է իշխանության ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ։

«Մեր ռազմավարությունը Հայաստանի  պետականությունը, ինքնիշխանությունն ամրապնդելն է։ Մենք շարունակելու ենք այս ճանապարհով։ Ես  համոզվում եմ, որ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցը օգտգործվել է մի նպատակի համար, որ ՀՀ-ում պետություն չկայանա»,- ասաց Փաշինյանը: 

Ըստ նրա՝ երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. «Դիտարկումներին, թե Հայաստանի Հանրապետության  կառավարությունը անտարբեր է մնացել Արցախի նկատմամբ, որ Ղարաբաղին  մենակ են թողել և այլն, կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն, ուրիշ բառ ես պարզապես չեմ կարող օգտագորել»: 

 

Add new comment