Submitted by H.Minasyan on
Թուրքիան և Ադրբեջանն ընդարձակում են համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում

Թուրքիան և Ադրբեջանն ընդարձակում են համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Իրֆան Օզերթի գլխավորությամբ Ադրբեջան ժամանած պատվիրակությունը դեկտեմբերի 7-ին Բաքվում այցելել է Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտ:

Թուրք բարձրաստիճան զինծառայողները Բաքվում մասնակցում են ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակով ռազմական15-րդ հանդիպմանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր  Հեյդար Փիրիևը և թուրք զինծառայողները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կրթության հարցերը։

Add new comment