Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Թուրքիայի ԱԳՆ
Ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդման որոշ կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր հաղորդագրության մեջ։
«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը, որը կդառնա Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործում կարևորագույն զարգացումներից մեկը»,- ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Add new comment