Submitted by detq-editor on
ետըեւե

Քննարկվել է ադրբեջանա-թուրքական ռազմաօդային ուժերի համագործակցությունը

Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության 2023 թվականի ծրագրի համաձայն՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ներկայացուցիչների միջև կայացել են 14-րդ շտաբային բանակցությունները: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Անկարայում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի շտաբների միջև ռազմական համագործակցությանն  առնչվող հարցեր: Ծրագրի համաձայն՝ ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Թուրքիայի ԶՈՒ զորամասեր և ռազմական ուսումնական հաստատություններ։

Բանակցությունների ընթացքում կարևորվել է նաև փորձի փոխանակումը։

 

Add new comment