Submitted by D.Guyumjyan on
detq

Վաշինգտոնը պնդում է՝ Իրանն աջակցում է Եմենի հութիների հարձակումներին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով առաջին օգնական Ջոնաթան Ֆեյները հայտարարել է՝ Վաշինգտոնը վստահ է, որ Իրանի իշխանությունները ներգրավված են Եմենի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման (հութիների) կողմնակիցների կողմից Իսրայելի, ինչպես նաև Կարմիր ծովում նավերի վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով հարձակումների ծրագրման և իրականացման մեջ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Պաշտոնյան շեշտել է, որ հութիները չէին ունենա զենք, չէին ունենա հետախուզություն, չէին ունենա դրա շարժառիթը, եթե չլիներ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դերը։

«Նրանք ներգրավված են այս հարձակումների ծրագրման, իրականացման, թույլատրելու և, ի վերջո, աջակցելու մեջ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչն Ասպեն ինստիտուտի ֆորումում:

Նա հավելել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռային կործանիչը` «Կարնին», խոցել է տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք հութիներն արձակել են Իսրայելի ուղղությամբ Կարմիր ծովում:

Հատկանշական է, որ Իրանի իշխանությունները հերքում են իրենց առնչությունը հարվածներին:

Add new comment