ԱՄՆ-ն և Ուկրաինան ամրապնդում են համագործակցությունը զենքի արտադրության ոլորտում
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև զինամթերքի արտադրության ոլորտում կարիքները բավարարելու մտադրության մասին հայտարարություն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարարության հայտարարությանը։
Հաղորդվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել դեկտեմբերի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած համապատասխան համաժողովի նիստի արդյունքում։ Նախարարության տվյալներով՝ դրան մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի կառավարությունների ավելի քան 300 ներկայացուցիչ։
ԱՄՆ առևտրի նախարարությունը նաև հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը ստեղծել է միջգերատեսչական խումբ, որն աջակցություն կտրամադրի Ուկրաինայի արդյունաբերությանը և այլ գործընկերներին, օրինակ՝ հնարավոր բիզնես գործարքների և արտահանման պահանջների վերաբերյալ: Այս խմբում ընդգրկված էին ներկայացուցիչներ ԱՄՆ պետդեպարտամենտի, պաշտպանության և առևտրի նախարարությունից:
Բացի դրանից` Պենտագոնը և Միացյալ Նահանգների արդյունաբերական գործընկերները Կիևին տրամադրել են տեխնիկական տվյալներ՝ «FrankenSAM» հիբրիդային հակաօդային պաշտպանության համակարգերի տեղական արտադրությունը սկսելու համար։ Սա բարելավում է Ուկրաինայի հին ՀՕՊ համակարգերը՝ ինտեգրելով որոշակի քանակությամբ արևմտյան զինամթերք:
Add new comment