Թշնամին հաստատ մեզ համար ունի անակնկալ. ո'չ թե հնարածին հաջողություն պետք է տոնենք, այլ պատրաստվենք ամենավատ սցենարին
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ի ահաբեկչական գործողությունճց առաջ Ադրբեջանը համաձայնության եկավ Ակնայի ճանապարհով հումանիտար բեռ Արցախի Հանրապետության տարածք մտցնելու համար։
Շատերը սա գնահատեցին որպես Արեւմուտքի ճնշման արդյունք, ոմանք անգամ արդեն Արցախի Հանրապետության ապագան էին կանխատեսում` միջազգային հանրության բարձր հովանու ներքո, որի միակ խանգարող հանգամանքը Սամվել Շահրամանյանն էր։
Ընդամենը օրեր անց սկսվեց ահաբեկչական հարձակումների աննախադեպ փուլը։
Նույնը հիմա` չի կարելի միանգամից «բոբիկանալ», թե բա բարի կամքի դրսեւորում։
Սպասեք, մեր թշնամին հաստատ մեզ համար ունի անակնկալ, իսկ մենք ո'չ թե հնարածին հաջողություն պետք է տոնենք, այլ պատրաստվենք ամենավատ սցենարին։ Ոչինչ, թող լավը լինի, բայց վատին պատրաստ վիճակում»։
Add new comment