ԻՀՊԿ-ն խոշոր զորավարժություններ է անցկացրել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը երկրի արևմտյան շրջաններում մասշտաբային զորավարժություններ են անցկացրել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ զորավարժություններն անցկացվել են երկրի առջև ծառացած անվտանգության սպառնալիքներին, հակահեղափոխական խմբավորումներին, թաքֆիր ահաբեկիչներին դիմակայելու համար։
Զորավարժությունների շրջանակում հատուկ պատրաստություն է անցկացվել ռադիոէլեկտրոնային պայքարի պայմաններում։ Միևնույն ժամանակ իրականացվել են հետախուզական գործողություններ, ոչնչացվել են պայմանական հակառակորդի պայմանական թիրախները և շտաբները, կիրառվել է նոր տեխնիկա։
Հիշեցնենք, որ Իրանում պարբերաբար նմանտիպ խոշոր զորավարժություններ են իրականացվում, որոնց հիմնական մասում ներգրավված են նաև ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը մշտապես բարձրացնում է իր զինված ուժերի մարտունակությունը՝ թշնամիների սադրանքներին դիմագրավելու համար։ Այս շրջանակում կարևոր տեղ ունի զորավարժությունների անցկացումը, և իսկապես, վերջին տարիներին Իրանի իշխանությունների ձեռնարկած քայլերը երկրի թշնամիներին ստիպել են հրաժարվել երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրությունից։
Add new comment