Submitted by A.Gevorgyan on
jdioks

Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն Իլհամ Ալիևն է․ Թահիր Բուդագով

«2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում «Նոր Ադրբեջան» կուսակցության թեկնածուն կլինի Իլհամ Ալիևը»,- հայտնել է կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդագովը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Նշվել է, որ կուսակցության վարչությունը պատրաստվում է վերջնական տեսքի բերել արտահերթ նախագահական ընտրությունների գործողությունների ծրագիրը։ 

«Երկար տարիներ բոլորն ասում էին, որ ով կազատագրի Ղարաբաղը, նա կլինի մեր հավերժ նախագահը։ Կարծում եմ, որ Իլհամ Ալիևն այս պաշտոնն ու այս կոչումը վաստակել է՝ ծառայելով Ադրբեջանի ժողովրդին և ազատագրելով օկուպացված տարածքները 20 տարվա իր վարած քաղաքականությամբ։ Այս կարծիքին է յուրաքանչյուր հայրենասեր ադրբեջանցի։ Կուսակցության կարծիքն այս հարցում հաստատուն է»,- հավելել է նա։ 

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվելու 2024 թ. փետրվարի 7-ին։ Ըստ ժամանակացույցի` Ադրբեջանում ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին։

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այստեղ։

Add new comment