Ադրբեջանի ձերբակալած հայ պաշտոնյաների հետաքննությունը շարունակվում է. Քյամրան Ալիև
Լրագրողներին տված իր հայտարարության մեջ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևն անդրադարձել է ձերբակալված հայ պաշտոնյաներին։
Նրա խոսքով` հետաքննության ավարտից հետո մանրամասն տեղեկություն կտրամադրվի։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Գլխավոր դատախազությունում ստեղծվել է միասնական քննչական խումբ` Արցախում (խմբ․) ձերբակալված անջատողականների հետ կապված»,- ասել է նա։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալվել են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Լյովա Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը։
Add new comment