Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը մտադիր է ևս 10 արբանյակ արձակել տիեզերք

Իրանի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը հայտարարել է, որ գործակալությունը մտադիր է արձակել ևս 10 արբանյակ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Դալիրիանը հայտնել է, որ մինչև իրանական նոր տարին կարձակվեն լրացուցիչ արբանյակներ, կստեղծվեն 1․5 տոննա քաշով կենսատիեզերական պարկուճներ։ Նրա խոսքով՝  Իրանի տիեզերական արդյունաբերությունը ներառում է գիտական և տեխնոլոգիական կարևորագույն նվաճումները՝ արբանյակների նախագծումը, դրանց կառուցումը, ուղեծիր դուրսբերումը և ստացված արդյունքների օգտագործումը։

Իրանցի պաշտոնյան կարևորել է նաև Իրանի ինքնաբավությունը կենսատիեզերական ոլորտում։ Ըստ նրա՝ երկրի շարունակվող ջանքերն այս ոլորտում ուղղված են այն բանին, որ գերազանցեն նախորդ հաջողությունները, հատկապես դրանցում ներառված մարդկանց թվաքանակի հարցում։

«Իրանը ներկայում կառուցում է իր կենսատիեզերական պարկուճը՝ մտադրվելով գերազանցել նախորդ պարկուճի հնարավորությունները։ Պարկուճում մարդ ուղարկելու փորձ է արվում»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները կարևորում են նաև տիեզերքում երկրի դիրքերի ամրապնդումը, որը հնարավոր ռազմական գործողությունների դեպքում կարող է գերակայություն ապահովել։ Հենց այս նպատակով էլ կենսատիեզերական պարկուճն արձակվել է տիեզերք, ինչի համար տևական ժամանակ աշխատանքներ են կատարվել։

 

Add new comment