սցա

Թյուրքերը Հայաստանի դեմ երկարաժամկետ գործողության ռումբ են կիրառում, որի վերջնական պայթյունը լինելու է «հայի» ձեռքով. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Թյուրքերը, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել` պանթյուրքիստները Հայաստանի դեմ երկարաժամկետ գործողության ռումբ են կիրառում, որի վերջնական պայթյունը լինելու է «հայի» ձեռքով։

Հայաստանի համար ամենամեծ ճգնաժամը` ավելի ծանր, քան մինչ այս, կսկսվի «խաղաղության պայմանագիր» կնքելուց հետո, երբ Ադրբեջանին կմնա մի քիչ բարյացակամ դեմք ընդունել ու մի վճռական պահի հանպատրաստից կորզել «կազուս բելլի» (Casus belli):

Իսկ արևմուտք և արևելք, հյուսիս ու հարավ նախ կսպասեն, հետո կցավեն իսկ վերջում ցեղասպանների հետ կնստեն բանակցելու»։

 

Add new comment