Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ու հասարակական գործիչների անդրադարձը ՈՄԱ-ին
1. Թուրքիայի Ցեղասպանության անհիմն պահանջների դեմ պայքարի ասոցիացիայի (ASIMED) նախագահ Սավաշ Էղիլմեզը պնդել է, որ Հայաստանը չի հրաժարվել իր պատմական սովորություններից և համաշխարհային տերությունների ղեկավարությամբ ու աջակցությամբ ստեղծել է նոր զինված ահաբեկչական կազմակերպություն՝ ՈՄԱ անունով։ Էղիլմեզը մասնավորապես ասել է. «ՈՄԱ ահաբեկչական կազմակերպությունը ներկայումս ակտիվ է և լուրջ աջակցություն է ստանում PKK-ի և ԱՍԱԼԱ-ի ածանցյալներից։ Այս ահաբեկչական կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել Ղարաբաղյան պատերազմում»։
Ըստ Էղիլմեզի՝ Հայաստանը միշտ է կապված եղել ահաբեկչական գործողությունների հետ․«Երբ նայում ենք Հայաստանի պատմությանը, տեսնում ենք ազգի ու պետության նկարագիրը, որը միշտ կապված է եղել ահաբեկչական ակտերի և բանդաների գործողությունների հետ, հատկապես 19-րդ դարից։ Վերջին շրջանում հատկապես Ղարաբաղյան պատերազմում տեսանք, որ ակտիվորեն գործում է ահաբեկչական մի կազմակերպություն։ Այս ահաբեկչական կազմակերպությունը՝ ՈՄԱ անունով, ձևավորվել է հայերեն բառերի սկզբնատառերից, դա «Ողջ մնալու արվեստի»-ի կրճատված ձևն է։ Այն ղեկավարում է հետախուզական գործակալ Վլադիմիր Վարտանովը՝ ազգությամբ հայ, ծնված 1965 թվականին, և նա այժմ ակտիվացրել է ահաբեկչական կազմակերպությունը՝ զինյալներ հավաքագրելով, նա լուրջ աջակցություն է ստանում PKK-ից և ԱՍԱԼԱ-ի մնացորդներից»։
2. Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «ԼԱՎ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները խորհրդարանական խմբակցությունում կոչ է արել Թուրքիային առանց հապաղելու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ՈՄԱ-ի դեմ։
«Հայկական նոր ահաբեկչական ՈՄԱ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է PKK-ի հետ: Չի կարելի բացառել Իրանի համագործակցությունը ՈՄԱ-ի հետ: Ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավված են երիտասարդներ և նույնիսկ անչափահասներ»,- ասել է Աքշեները։
3. «MAVİ VATAN» թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնի անդրադարձը
«ՈՄԱ հայկական ահաբեկչական կազմակերպությունը սոցիալական ցանցերում երեխաներին կոչ է անում ականապատման դասընթացներ անցկացնել։
ՈՄԱ-ն՝ հայկական պետության կողմից աջակցվող հայկական ահաբեկչական կազմակերպությունը, զենք է դնում երեխաների ձեռքը՝ ի հեճուկս ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի 38-րդ հոդվածի և միջազգային բոլոր իրավունքների, կազմակերպում է զինված ուսուցում ու արշավներ՝ երեխաներին մարտիկ դարձնելու համար։
Թեև 1949 թվականի Ժնևի կոնվենցիան և նրա 1977 թվականի լրացուցիչ արձանագրությունները, որոնց կողմ է Հայաստանը, արգելում են մինչև տասնհինգ տարեկան երեխաներին մասնակցել զորավարժություններին, ՈՄԱ-ի խախտումներն ու հանցագործություններն անտեսվում են արևմտյան լրատվամիջոցների կողմից»,- գրել է կենտրոնը։
4. ՈՄԱ-ին է անդրադարձել Ադրբեջանի ԶԼՄ-ների իրավունքի ինստիտուտի հիմնադիր, ադրբեջանցի հասարակական-քաղաքական ակտիվիստ Ռաշիդ Հաջիլին, որը երկար տարիներ ապրել է Եվրոպայում։
«Հայկական նոր ահաբեկչական ՈՄԱ կազմակերպությունը, որը հիմնված է ԱՍԱԼԱ-ի գաղափարախոսության վրա, վարժանքներ է անցկացնում «Արևմտյան Զանգեզուրում»։ Նախապատրաստվում են ասիմետրիկ պատերազմի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ահաբեկիչների պատրաստության հետ մեկտեղ նրանց մեջ սերմանվում է հակաթուրքական ֆաշիստական գաղափարախոսություն։ ՈՄԱ-ն ստեղծվել է Վովա Վարտանով անունով մարզիկի կողմից, որը նախկինում կռվել է Ղարաբաղում՝ հայկական օկուպացիոն կորպուսի կազմում, և աշխատել ԽՍՀՄ ռազմական հետախուզության տնօրինության(GRU) հատուկ ջոկատներում։ Ըստ ամենայնի, ՈՄԱ-ն աճել է և համագործակցություն հաստատել ահաբեկչական այլկազմակերպությունների հետ։ Օրինակ՝Զանգեզուրում թուրք բնակչության էթնիկ զտումներ իրականացրած Անդրանիկը զինվել է Գարեգին Նժդեhի գաղափարախոսությամբ։ Նրանք արդեն Զանգեզուրում ահաբեկիչների բազա են ստեղծել»,- ասել է ակտիվիստը։
Ռաշիդ Հաջիլին պնդել է, որ ներկայումս ՈՄԱ-նծրագրում է արգելափակել տրանսպորտային միջանցքը, որը կանցնի «Արևմտյան Զանգեզուրով»։
5. «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար և քաղաքական մեկնաբան Էլխան Շահինօղլուն կիսվել է ՈՄԱ-ի վերաբերյալ իր տեսակետներով։
«ՈՄԱ կազմակերպության ճամբարներում երիտասարդ տղաներին ու աղջիկներին, այդ թվում՝ անչափահասներին, սովորեցնում են կռվել և սպանել։ Հաստատության պաշտոնական կայքում հաղորդվում է, որ պարապմունքներն անցկացվում են Հայաստանի տարբեր մարզերում, որտեղ հիմնված են ռազմական ճամբարներ։
Նրանցից շատերը մասնակցել են Ղարաբաղյան առաջին պատերազմին և 44-օրյա պատերազմին։ Կազմակերպության նպատակն է ստեղծել պահեստային բանակ, որը բաղկացած կլինի 60 հազար պատրաստված զինվորից։ ՈՄԱ-ն վարձկաններ է հավաքագրում տարբեր երկրներից՝ իր ստոր մտադրություններն իրականացնելու համար։ Կազմակերպությունը գործում է Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև ԱՄՆ-ի և եվրոպական երկրներում հայկական սփյուռքի ֆինանսական աջակցության շնորհիվ։ ՈՄԱ-ն իրեն անվանում է հասարակական ռազմահայրենասիրական կազմակերպություն, որի նպատակն է բարձրացնել հայկական պետության պաշտպանունակությունը և ամրապնդել կապը Սփյուռքի ու Հայաստանի միջև։ Սակայն սա միջոց է՝ թաքցնելու կազմակերպության հիմնական առաքելությունը։ Դրա հիմնադիրն ու ղեկավարը Վովա Վարտանովն է, որը եղել է Հայաստանում առաջին հետախուզական-դիվերսիոն ստորաբաժանման ղեկավարը։ Մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին։ Դրանից հետո Վովան աշխատել է որպես Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի խորհրդական։ Վարտանովը վերջերս տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է. «Մեր կազմակերպությունը գործում է 2013 թվականից։ Իրավական կարգավիճակ ենք ստացել 2016 թ.։ Մեր բնակչության մարտունակության բարձրացումը մեր կազմակերպության գործառույթի մի մասն է։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի զենք վերցնել ու պայքարել թշնամու դեմ։ Մարտական պատրաստություն անցնելու համար դիմորդներ կան նաև ուժային կառույցներից։ Կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին միանալ մեզ»։
ՈՄԱ-ն երկրի տարածքում ստեղծել է «Գմբեթ»կոչվող բազմաթիվ կրակակետեր։ Նման կետերի թիվն օրեցօր ավելանում է։ Կազմակերպության անանուն անդամի խոսքով՝ վերջերս ստեղծվել է հերթական «Գմբեթը»։ Թեժ կետերի ստեղծումը ֆինանսավորվում է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայկական սփյուռքի կողմից․ «Մենք նոր տարածքում ենք. աա տարածքի նոր թեժ կետն է»»,- գրել է մեկնաբանը:
Էլխան Շահինօղլուի խոսքով՝ Ղարաբաղի անտառներում կարող են լինել թաքնված անջատողականներ․ «Տարածքը փոքր չէ, անջատողականները կարող էին նրանց մի խումբ տեղավորել անտառներում նախքան Ադրբեջանը լքելը։ Հակաահաբեկչական միջոցառումներից հետո մեր զինվորների վրա թիկունքից կրակողներ եղան։ Ռուսական կողմի ցանկություններից մեկը՝ հետաձգել խաղաղապահ զորախմբի հեռանալը տարածաշրջանից, կարող է կապված լինել հայ անջատողականների՝ անտառներում թաքնվելու հետ»։
6. Պահեստազորի գնդապետ Շաիր Ռամալդանովն ասել է, որ ահաբեկչությունն ու հակամարդկային գործողություններըՀայաստանի համար սովորական երևույթ են։ Նրա խոսքով՝ դժվար է գտնել մի ժողովուրդ, որն այսքան ահաբեկչական գործողություններ կատարած լինի պատմության մեջ. «Հայաստանում որոշ ուժեր նույնպես վրեժխնդրության առասպել են ստեղծում, նորից խաբում են մարդկանց ու կոչ անում ինչ-որ ճակատամարտերի ու պատերազմի։ ՈՄԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է։ Նրանք ընտրում են տարբեր մարդկանց ու պատրաստում որպես ահաբեկիչներ։ ՈՄԱ-ն կազմակերպություն է, որը նաև «մասնագետներ» է պատրաստում հայկական ահաբեկչության համար։ Դրա մյուս ուղղությունը կապված է վարձկանների պատրաստության հետ։ Նրանք տարբեր պատվերներ են ստանում»։
Շ. Ռամալդանովը նշել է, որ ՈՄԱ-ում «ահաբեկիչներ պատրաստողներից» ոմանք կռվել են Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում. «Նրանք փախել են Ղարաբաղից՝ տեսնելով «երկաթե բռունցքի» ուժը, և այժմ աշխատանք են գտել՝ կենտրոնանալով դրա շուրջ։ Կազմակերպությունն իբր ուզում է Հայաստանը պաշտպանել ինչ-որ հարևան պետությունից։ Հայաստանին, սակայն, ոչ մի հարևան պետություն չի սպառնում։ ՈՄԱ-ի նման կազմակերպությունները վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»:
7. ՈՄԱ-ին է անդրադարձել անգամ Ադրբեջանի արտաքին գերատեսչության նախարար Ջեյհուն Բայրամովը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում նա գրել է․ «Հայաստանն իր տարածքում չի կանխել էթնիկական հողի վրա Ադրբեջանի նկատմամբ ատելության և խտրականության հրահրումը, չի վերացրել այնպիսի ռազմական ուղղվածություն ունեցող խմբավորումներ, ինչպիսիք են ՈՄԱ-ն և ՊՈԳԱ-ն»։
Բայրամովը նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով 2021 թվականի դեկտեմբերի 7-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
8. Ընթացիկ տարում ադրբեջանական քարոզչական դաշտը, տարածելով հայ մոդել Արմինե Հարությունյանի լուսանկարը, քննադատության թիրախ է դարձրել նրան։ Մոդելին որակելով որպես «ահաբեկիչ»՝ թշնամու կողմից նրա անվան հետ կապվածբազմաթիվ շահարկումներ են եղել։
Նրան է անդրադարձել ծագումով ադրբեջանցի,Մերձավոր Արևելքի վերլուծաբան Ալի Հաջիզադեն։ Նա X-ի իր օգտահաշվում գրել է․««Գուչիի» հայ մոդել Արմինե Հարությունյանը միացել է ծայրահեղական ՈՄԱ կիսառազմական կազմակերպությանը։ Նրանք պատրաստվում են ոչ սովորական պատերազմի Ադրբեջանի դեմ»։
Add new comment