Submitted by H.Andreasyan on
1

Ռազմական պատմաբանը Ադրբեջանի՝ հայկական տարածքների նկատմամբ շարունակվող նկրտումներին արձագանքելու անհրաժեշտություն է տեսնում․ «Փաստինֆո»

«Փաշինյանը չի պատասխանում Ադրբեջանից հնչող ոչ մի հակահայկական հայտարարության կամ արվող քաղաքական քայլի։ Դեկտեմբերի 11-ին Նախիջևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հերթական անգամ ՀՀ ամբողջ տարածքը ներկայացվել է որպես «արևմտյան Ադրբեջան»։ Չէր կարելի սրա մասին չխոսել, պարտադիր արձագանքել է պետք նման քայլերին։ Եթե իրոք Հայաստանի Հանրապետության ղեկավարը լիներ, կաներ, բայց ինքը դրածո է, ընդամենն օկուպացիոն վարչակազմի ղեկավար»,-ասում է Այվազյանը։

Ադրբեջանի հետ, իբր, կարգավորման տանող «բանակցությունները», մեր զրուցակցի խորին համոզմամբ, լրիվ կեղծիք են, քանի որ որևէ պարագայում չի կարող մոռացվել այն, որ ընդամենը երկու ամիս առաջ Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացրել, հայաթափել այն ու այսօր էլ շարունակում է մշակութային ցեղասպանությունը՝ յուրացնելով կամ ոչնչացնելով հայկական պատմամշակութային ժառանգությունը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Add new comment