Ադրբեջանի հարաբերությունները Սերբիայի հետ առանձնահատուկ նշանակություն ունեն. Ալիև
«Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն մեր հարաբերությունները բարեկամ երկիր և վստահելի գործընկեր Սերբիայի հետ»,- նշվել է Իլհամ Ալիևի կողմից Ալեքսանդր Վուչիչին ուղղված շնորհավորական նամակում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
«Մենք շատ գոհ ենք միջպետական հարաբերությունների ներկա մակարդակից և մեր արդյունավետ համագործակցությունից, որն օրեցօր ընդլայնվում է տարբեր ոլորտներում: Մեր միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը կարևոր դեր է խաղում համատեղ գործունեության զարգացման գործում: Ձեր ներդրումն Ադրբեջանի և Սերբիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների պահպանման և կատարելագործման գործում շատ մեծ է»,- նշված է նամակում։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ադրբեջանն ու Սերբիան բնական գազի ոլորտում ռազմավարական փաստաթղթեր են ստորագրել: Նախատեսվում է 2024 թ․ Ադրբեջանից մինչև 400 մլն խմ գազ մատակարարել Սերբիա՝ մատակարարման ծավալների հետագա աճով։
Add new comment