Submitted by A.Gevorgyan on
juikhyujg

ՄԱԿ-ը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը պատասխանել է ԱՄՆ բյուրոյի հարցերին Ադրբեջանի նախագահության ընթացքում իր կատարած աշխատանքի, առաջ քաշած նախաձեռնությունների և միևնույն ժամանակ ՄԱԿ-ի հետ Ադրբեջանի համատեղ գործունեության մասին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report»  կայքը։ 

Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ պատասխանելով լրագրողի հարցերին։

- Ինչպե՞ս եք տեսնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները: Ինչպե՞ս կարող է գլխավոր քարտուղարը նպաստել գործընթացին:

- Դուք այս հարցում ինձանից ավելի շատ եք տեղեկացված։ Վերջին ժամանակները երկու երկրի միջև հարաբերությունները դրական առումով, տեսնում ենք, զարգանում են։

Ըստ նրա՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շատ կարևոր քայլեր են արվել։ Գլխավոր քարտուղարը սրա հետ կապված հայտարարություն է տարածել և ողջունել կարգավորման գործընթացը։ Նա հավելել է` քանի որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հաստատման համար կարգավորման ճանապարհով են գնում, իրենք պատրաստ են աջակցել։

Լրագրողը հարցերում հակայհայկական ենթատեքստեր էր դրել, համաձայն Ադրբեջանի որդեգրած քաղաքականության` նշում էր, որ Հայաստանի թողած ականների պայթյունի հետևանքով  գրեթե ամեն օր բազմաթիվ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ զինվորականներ են մահանում։ Նա նաև անհիմն մեղադրում էր Հայաստանին քարտեզները չտալու մեջ։

Add new comment