Իրանն ուսումնական հրթիռների զանգվածային արտադրություն կսկսի
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությանը կից օդային արդյունաբերության կազմակերպության կառավարիչ Աֆշին Խաջե Ֆարդը հայտարարել է, որ Իրանը կսկսի իր սեփական ինքնաթիռների զանգվածային արտադրությունը, երբ վերջնական փորձարկումներն ավարտվեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ իրանցի պաշտոնյան հետևել է «Յասին» անունով ինքնաթիռի թռիչքային փորձարկումների ընթացքին։ Նրա խոսքով՝ այս ինքնաթիռի մշակումը գիտելիքահենք ընկերությունների և երկրի պաշտպանական ոլորտի փորձագետների համագործակցության արդյունքն է։
Աֆշին Խաջե Ֆարդը շեշտել է, որ «Յասին» ինքնաթիռի արտադրության մեջ օգտագործված տեխնոլոգիաները սահմանվել են ըստ երկրի օդային արդյունաբերության կարիքների։
Հիշեցնենք, որ դեռևս մարտին Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրեց «Յասին» ռեակտիվ վարժեցնող ինքնաթիռի ստանդարտ տարբերակը և ինքնաթիռի զանգվածային արտադրության հավաքման գիծը:
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես համալրվում է տեղական արտադրության գերժամանակակից սպառազինությամբ։ Այս քաղաքականությունը խրախուսվում է երկրի իշխանությունների կողմից, որոնք փորձում են ամեն գնով նվազագույնի հասցնել այս հարցում Իրանի կախվածությունը տարբեր երկրներից։
Add new comment