Submitted by A.Gevorgyan on
jsuik

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է զինծառայողների հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Բերձորի (խմբ.) շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել են օկուպացված տարածքներում զինծառայողների հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին: 

Զինվորական անձնակազմի ուշադրությանն է ներկայացվել, որ նրանք յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինեն կատարել գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած առաջադրանք։

Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանների հետագա բարելավման, ինչպես նաև մարտական ​​պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահելու ուղղությամբ։

Ադրբեջանի Պնախարարի հանձնարարականները և այն, որ պետք է պատրաստ լինեն կատարել ցանկացած առաջադրանք, պարբերաբար հնչում են հանդիպումների ընթացքում, ինչը նպատակ է հետապնդում ցույց տալու` մշտապես պատրաստ են դիմակայել ցանկացած սադրանքի: Այսկերպ Ադրբեջանը հող է նախապատրաստում սադրանքներ իրականացնելու համար: 

 

 

Add new comment