Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանի մեջլիսի նախագահը ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Մոհամմադ Ղալիբաֆը դատապարտել է արտատարածաշրջանային ուժերին՝ տարածաշրջանի պետությունների համար անվտանգության սպառնալիքներ ստեղծելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ ՌԴ-ում Իրանի դեսպանն ընթերցել է Ղալիբաֆի ուղերձը՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 16-րդ լիագումար նիստի մասնակիցներին։ Նա շեշտել է՝ տարածաշրջանային ճգնաժամերը ցույց են տալիս, որ տարածաշրջանի ընդհանուր խնդիրներն ու անվտանգության սպառնալիքները հիմնականում ծագում են արտատարածաշրջանային ուժերի և դերակատարների միջամտությունից:

«ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները, ինչպիսիք են պատերազմները, գունավոր հեղափոխությունները, ռազմական ագրեսիան Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի և Լիբիայի դեմ, տարածաշրջանային հակամարտությունների ստեղծումը, ինչպիսին է ուկրաինական ճգնաժամը, բարդացրին անվտանգության խնդիրները, որոնցով նրանք հետապնդում էին իրենց քաղաքական նպատակներն ու աշխարհաքաղաքական նպատակները»,- կարծում է նա։

Ղալիբաֆը միևնույն ժամանակ հավելել է, որ Թեհրանը պատրաստ է ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հետ ակտիվ և նպատակաուղղված համագործակցել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման նպատակով։

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին մի շարք իրողությունների արդյունքում Ռուսաստանն ու Իրանը խորացրել են երկկողմ համագործակցությունը՝ հատկապես ռազմական և տնտեսական ոլորտներում։ Այս փոխգործակցությունն արտացոլվում է նաև ՌԴ-ի առաջնորդած կազմակերպությունների հետ հարաբերություններում, որոնց հետ նույնպես Իրանն ակտիվ համագործակցում է։



 

Add new comment