Submitted by A.Gevorgyan on
shydjd

Ադրբեջանի «Կարմիր մահիկը» պաշտպանում է Իլհամ Ալիևի թեկնածությունը

Ադրբեջանի «Կարմիր մահիկի» ընկերությունը հայտարարություն է ընդունել 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի XXVI արտահերթ նիստում։ 

«Մենք կոչ ենք անում յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ լինել ընտրություններում և աջակցել նախագահ Իլհամ Ալիևին: Նախագահ Իլհամ Ալիևն իրավունք ունի հաղթելու 2024 թվականի փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններում»,- ասել է Ադրբեջանի «Կարմիր մահիկի» ընկերության փոխնախագահ Գաֆար Ասգարզադեն։  

Բացի այդ, «Արցախի օկուպացված տարածքներում կգործեն Ադրբեջանի «Կարմիր մահիկի» գրասենյակները»,- այս մասին հայտնել է Ադրբեջանի «Կարմիր մահիկի» ընկերության գործադիր քարտուղար Ջեյհուն Միրզաևը կազմակերպության արտահերթ XXVI Գլխավոր ասամբլեայի նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ընկերությունը «Մեծ վերադարձ» նախագծի շրջանակում գրասենյակներ կկառուցի երեք քաղաքում։ 

#Դետքի_հետագծով

Հաջորդ նախագահական ընտրությունները, ըստ սահմանված կարգի, Ադրբեջանում պետք է կայանային 2025 թվականի հոկտեմբերին։ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ հանրապետության նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։ Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին։

Արցախի հայաթափումից հետո Ալիևն ունի բնակչության ամենաբարձր աջակցությունը։ Ալիևը փորձում է օգտագործել այս պահն ընտրություններում վստահ հաղթանակ ունենալու համար։ Վերջին 1-2 ամիսներին հատկապես տարբեր կայքերի լրագրողների ձերբակալությունները գուցե նպատակ են հետապնդում ամբողջական հսկողություն սահմանելու ընտրություններից առաջ։ 

Add new comment