Թուրքիան փորձարկում է նոր «Բայրաքթարներ»
Թուրքիայում տեղի է ունեցել «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքի 13-րդ փորձարկումը։
Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չորլու շրջանի բազայում իրականացված փորձնական թռիչքի ժամանակ անօդաչու թռչող սարքը 32 ժամ մնացել է օդում։
Նախորդ փորձնական թռիչքի ժամանակ այն օդում մնացել էր 12 ժամ։ Աղբյուրը հիշեցնում է, որ «Bayraktar TB3»-ը կունենա նաև տեսադաշտից դուրս հաղորդակցման հնարավորություն, ուստի այն կարող է կառավարվել շատ մեծ հեռավորություններից ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային նպատակներով։
Չնայած «TB3»-ը շահագործման չի հանձնվել, այս պահի դրությամբ Թուրքիան արդեն 33 երկրի հետ պայմանագիր է կնքել այդ ԱԹՍ-ների վաճառքի վերաբերյալ։
Add new comment