Թուրքիան բարելավում է Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում․ Հաքան Ֆիդան
«Մենք բարելավում ենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ յուրաքանչյուր բնագավառում»,- այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում՝ 2024 թվականի բյուջեի քննարկմանը։
Ֆիդանը նշել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման պատմական հնարավորությունն էլ ավելի է ուժեղացել։
Այս մասին, «Դետքի», հաղորդմամբ, հայտնում է թուրքական «TRThaber» կայքը։
«Մենք կշարունակենք իրականացնել Հայաստանի հետ մեր սկսած կարգավորման գործընթացը՝ սերտորեն համագործակցելով Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները»,- ասել է նա։
Ֆիդանը նախազգուշացրել է, որ որոշ երրորդ երկրների հարաբերությունների ջերմացումն ու 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անհիմն պնդումների բարձրաձայնումը կխաթարեն կարգավորման գործընթացը, իսկ այդ երկրները Հայաստանին ոչ մի լավություն չեն անում։
Add new comment