Submitted by H.Andreasyan on
1

Վլադիմիր Գրիգորյանը այլևս չի կատարում Արցախի նախագահի խորհրդականի պարտականությունները

Վլադիմիր Գրիգորյանը հայտնել է, որ այլևս չի կատարում ԱՀ նախագահի խորհրդականի պարտականությունները:

«Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների։

Այդիսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը , որն այս պահին չի արտահայտում որևէ պաշտոնական դիրքորոշում։

Տեղեկացնում եմ նաեւ, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդական»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Add new comment