Submitted by H.Andreasyan on
7

Զինվորները դեկտեմբերի 31-ի գիշերը կանցկացնեն խրամատներում, որպեսզի թիկունքում խաղաղ նոր տարի գա․ «Առավոտ»

Այն հենակետում, որտեղ եղավ Aravot.am-ը, մարտական հերթապահություն իրականացնում են պայմանագրայինները, որոնք մոտակա գյուղերի բնակիչներ են։ Ըստ էության տղաները նախ եւ առաջ պաշտպանում են իրենց տունը, գյուղերը, մայրաքաղաքը եւ երկիրը։ Նրանք քաջածանոթ են տեղանքին, գիտեն թշնամուն, նրա հոգեբանությունը։ Ամանորը դիմավորելու են դիրքերում։ Դա նրանց համար արդեն սովորական բան է։ Դեկտեմբերի 31-ի գիշերը կանցկացնեն խրամատում, որպեսզի թիկունքում  խաղաղ նոր տարի գա։ Ու  մտովի կշնորհավորեն իրենց ընտանիքի անդամներին։

Դիրքի ավագ, սերժանտ Մելքումյանը վստահ տեսք ունի, բայց միշտ զգոն է, ամբողջ ուշադրությունը թշնամու կողմը, նույնը՝ նաեւ  ծառայակիցները։ «Այս պահին հարաբերական անդորր է, հակառակորդի կողմից շարժ չի նկատվել, հրադադարի խախտումներ չեն արձանագրվել»,- զեկուցում է նա վերադասին։

Հրաժեշտի պահին դիրքապահները որպես ամանորյա մաղթանք, խնդրեցին փոխանցել հետեւյալը․ «Թող գալիք տարին բոլորիս արժանապատիվ խաղաղ վիճակ բերի։ Եվ այն, ինչ եղել է 2020-2023 թվականներն, թող էլ երբեք չկրկնվի ու բոլորիս ընտանիքներում թող տիրի սերն ու համերաշխությունը»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

7

Add new comment