1

Սահմանային հարցերում առկա խոր խնդիրները կարող են իրադրային նոր սրացումների կամ պայթյունի բերել․ Տիգրան Աբրահամյան

Մի քանի օր առաջ Ադրբեջանի առանցքային պաշտոնյաներից մեկը` Հաջիևը, բավականին վտանգավոր հետևանքներ ունեցող հայտարարություն արեց, որը, կարծես, լայն քննարկումների առարկա չդարձավ: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Վերջինս նշեց, որ սահմանազատման/սահմանագծման գործընթացը բարդ և երկարատև է, և այն պետք է դուրս բերվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների փաստաթղթից և առանձին քննարկվի:

Սրանով փաստացի ընդգծվում է այն հանգամանքը, որ սահմանային հարցերով խնդիրներն այնքան անլուծելի են, կամ կողմերն այնքան հեռու են փոխադարձ համաձայնություն հասնելու հնարավորությունից, որ այն թողնում են հիմնական փաստաթղթի քննարկումներից դուրս կամ զուգահեռ` ինչպես կուզեք:

Դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ եթե նույնիսկ մի փուլում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա կարող է զուտ հռչակագրային կամ բարի ցանկությունների նշանակություն ունենալ:

Առաջին սպառնալիքն այն է, որ սահմանային հարցերում առկա խոր խնդիրները կարող են իրադրային նոր սրացումների կամ պայթյունի բերել, ինչի նախանշանները պարբերաբար ուրվագծվում են ադրբեջանական հիմնական քարոզչական ռեսուրսներում»,- գրել է Աբրահամյանը:

Add new comment