Submitted by H.Minasyan on
Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը

Բայրամովը հույս է հայտնել, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Աբդոլլահիանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը, անդրադարձել Հայաստան կատարելիք իր այցին։

Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ Թեհրանի կառուցողական ջանքերի շարունակականությունը։

Ջեյհուն Բայրամովն իր հերթին դրական է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքը, հույս հայտնել, որ մոտ ապագայում երկու երկրների միջև վերջնական խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

Հայաստան այցին ընդառաջ Աբդոլլահիանը երեկ հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Add new comment