Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել
Արտգործնախարարությունում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի առանձնազրույցը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:
Առանձնազրույցից հետո նախատեսված է Միրզոյանի և Աբդոլահիանի համատեղ մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել այսօր:
Աբդոլահիանը Հայաստանում կքննարկի Թեհրանի և Երևանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները: Երևան այցին ընդառալ Իրանի արտգործնախարարը երեկ հեռախոսաազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Add new comment