սվա

Բաքվի բռնապետը իր թուրքական տիրոջ հետ երբեք չի հաշտվելու կենսունակ Հայաստանի գոյության հետ. Արա Պողոսյան

Բաքվի բռնապետը «Մաքսային դրույքաչափերի» մասին օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին ակտ է ստորագրել, որով Ադրբեջան ներմուծվող «ռազմական նշանակության ապրանքների արտադրություն սարքավորումները, ինչպես նաեւ նավթա-գազային արտադրանքի արտահանման համար նախատեսված սարքավորումները, բարեգործական նպատակներով ապրանքներն» ազատվում են  մաքսային վճարներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ հավելելով՝ սա է «խաղաղության» պատրաստվող մեր թշնամին։

«Բաքվի բռնապետը իր թուրքական տիրոջ հետ երբեք չի գնալու և չի հաշտվելու կենսունակ Հայաստանի գոյության հետ, ուստի այս ժամանակահատվածը` կարծեցյալ խաղաղության, օգտագործելու է ինքնաբավ ռազմական տնտեսություն ստեղծելու և նախկինում կորցրած կարողությունները վերականգնելու համար։

Խաղաղությունը մեր տարածաշրջանում դեռ երկար ժամանակ սպասված երազանք է մնալու։

Հավելում.

Իսկ Հայաստանում որևէ մեկը, ով ռազմական նշանակության ապրանքների հետ գործ է ունենում մաքսային մարմիններում, այլևս երբեք չի ցանկանում գլխացավանքի մեջ ընկնել, փորձագիտական եզրակացություն ու տարբեր թույլտվություններ ստանալ»։

 

Add new comment